«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է ընձառյուծ (տեսանյութ)


«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է ընձառյուծ (տեսանյութ)
Հուլիս 8 18:41 2024

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է ընձառյուծը, որը նկարահանվել է, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Համագործակցելով Բնության համաշխարհային հիմնադրամ-Հայաստանի հետ՝ ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակում ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ, որի արդյունքում արձանագրվել է ընձառյուծ։

Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»: