Լարված իրավիճակ է ստեղծվել Ազատության պողոտայում, բնակիչները դեմ են նոր կառուցվող շենքին:
Լրագրողների հետ զրույցում բնակիչներից մեկն ասաց, որ որևէ կերպ չեն թողնելու շինաշխատանքների իրականացումը:
«Իրենք օր ու արև չեն ունենալու, սա թող և՛ քաղաքապետը նայի, և՛ վարչապետը նայի, և՛ ոստիկանապետը նայի: Մեր խնդրանքն այն էր սեփականատիրոջը, որ գար ընդամենն այստեղ ու տեղում հասկանային, բայց իրենց զոռբայությամբ, ինչպես միտինգների ժամանակ էին բոլորին ջարդում, նույն կարմիր բերետները, այդպես պահեցին: Միևնույն է այս կառույցի շինարարությունը կանգնելու է: Ով իմ ընտանիքի անդորրը խանգարի, ես մտնելու եմ իր տուն, թող սեփականատերն էլ նայի, քաղաքապետն էլ, վարչապետն էլ, գալու եմ մտնեմ բոլորիդ տուն»,- ասաց բնակիչը: