Ադրբեջանում որդին կացնահարել է 70-ամյա հորը


Ադրբեջանում որդին կացնահարել է 70-ամյա հորը
Սեպտեմբեր 4 11:34 2017

Ադրբեջանի Շեմախի քաղաքում որդին կացնահարել է հորը, ինչի հետևանքով 70-ամյա տղամարդը մահացել է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

1971թ.-ին ծնված Քադիր Ջահանգիրովի և նրա հոր՝ Արիֆ Ջահանգիրովի միջև վեճ է տեղի ունեցել, որից հետո որդին կացնով մահացու հարվածներ է հասցրել հորը:

Տուժածը հոսպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Նախնական տվյալների համաձայն՝ Քադիր Ջահանգիրովը հանցանքի պահին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: