Ջրափրկարարները հայտնաբերել են Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում կորած երեք երեխաներին


Ջրափրկարարները հայտնաբերել են Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում կորած երեք երեխաներին
Հուլիս 7 22:19 2024

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 7-ին, ժամը 14։30-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում կորել է 3 երեխա։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, որոնողական աշխատանքների արդյունքում ջրափրկարարները հայտնաբերել են երեխաներին։