Վահան գյուղում երկհարկանի տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ


Վահան գյուղում երկհարկանի տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
Սեպտեմբեր 4 11:18 2017

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 09:04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում այրվում է երկհարկանի տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վահան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում այրվում է տան տանիքը և երկրորդ հարկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին: