«Այն վտանգները, որոնք կան, բազմաթիվ անգամ դրանց մասին ասել ենք։Այս մարդը գնում է Հայաստանի հանրապետության կազմաքանդման ճանապարհով։ Ի՞նչ է Տավուշում սահմանագծում ու սահմանազատում արեցին, միակողմանի զիջում չէ՞ր, չէի՞նք ասում, որ միակողմանի զիջման է գնում»,- Սբ․ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով․
«Երբ Կիրանցում խայտառակ վիճակ էր, կողքի գյուղի վեջը չէր։ Էս մասին պետք է խոսել։ Բերքաբերցին մտածում էր,թե դե հիմա Կիրանցը կիսում են ոչինչ, Բերքաբերում հողեր կան, կտան իրանց։ Ես Տավուշում էի, հանդիպեցի,հարցրեցի՝ հը՞ն, հողերը ձեզ տվե՞ց, ասում ա ՝ չէ, խաբվեցինք։ Կարելի՞ է ամեն անգամ խաբվել։ Մարդիկ կան միշտ հավատում են, կան նաև՝ անտարբեր մարդիկ։ Ադրբեջանի դրոշը տեղադրելով գալիս են , Կիրանցում դրել են, էն հատվածը, որը մոտ օրերս կանցնի Ադրբեջանին, մի հատ էլ այդտեղ կդնեն ադրբեջանական դրոշ ու այսպես շարունակ»։
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների Կիրանց կատարած այցին, Դանիելյանն ասաց․ «Կիրանցից մարդ չկար, էն երեխեն չգիտեմ ում երեխեն էր։ Կիրանցից ինձ զանգեցին և ասացին՝ մենք անակնկալի ենք եկել, որ եկել են Կիրանց։ Թեև չեմ էլ զարմանա, որ Կիրանցից որևէ լինի իրենց դիմավորող, դրա վրա էլ չեմ զարմանա։ Բայց գաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են։ Էն տարածքները, որ մարդիկ ցորեն ու գարի են ցանել չեն կարողանում հնձել։ Գրություն եմ ուղարկել, որ տեսնեն էդ մարդկանց հողերը , հողատարածքները ոնց պետք է հավաքեն, պատասխանել են, որ մեր գործառույթի մեջ չի մտնում։ Էկոնոմիկայի նախարարությունը, որում կա գյուղատնտեսության վարչություն, հարց ես տալիս, պատասխան չկա»։