«Nissan»-ը բախվել է ծառին ու ճանապարհը կարգավորող ցուցանակին․ կա վիրավոր


«Nissan»-ը բախվել է ծառին ու ճանապարհը կարգավորող ցուցանակին․ կա վիրավոր
Հուլիս 5 18:04 2024

Այսօր՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Լիլիթ Ի.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր Մ-5 ճանապարհի 20-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա ճանապարհը կարգավորող ցուցանակին, կոտրել դրանք ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լիլիթ Ի.-ն մարմնական վնասվածքներով ժամը 04:30-ի սահմաններում ընդունվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, դասակի հրամանատար Արա Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ, գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատր Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։