Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ․ քաղաքապետարան


Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ․ քաղաքապետարան
Հուլիս 4 19:28 2024

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Երևանում այս տարվա առաջին 6 ամսում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք: Պատճառը հորդառատ անձրևներն են, քամին, ձյունը:

Տապալված ծառերը հիմնականում եղել են ծեր և կենսունակության ավարտին մոտ: Դրանց մեծ մասը  բարդիներ ու թեղիներ են: 

Հաշվի առնելով բնակչության անվտանգության ապահովումը՝ խնդիրը քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջողներից է: 

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս ուղղությամբ կանաչ տարածքների վերաձևավորման՝ ծառերի փոխարինման ծրագիր է իրականացնում՝ երիտասարդացնելու կանաչ ֆոնդը»,–ասված է հայտարարության մեջ: