Լոռիում ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. shamshyan.com


Լոռիում ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. shamshyan.com
Սեպտեմբեր 3 16:44 2017

Լոռու մարզի Բազում գյուղի բնակիչ, 21-ամյա Ալբերտ Աղաբեկյանը երեկ՝ ժամը 17:30-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, իր վարած ВАЗ 21015 մակնիշի 35 FC 299 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով վարորդ Ա. Աղաբեկյանն ու ուղևորներ, համագյուղացիներ, 22-ամյա Վրեժ Ծատուրյանն ու 21-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։