Վայոց ձորի մարզում խոշոր կարկուտ է տեղացել՝ ձյան պես ծածկելով մշակաբույսերը


Վայոց ձորի մարզում խոշոր կարկուտ է տեղացել՝ ձյան պես ծածկելով մշակաբույսերը
Հուլիս 3 21:44 2024

Գնդեվազում խոշոր կարկուտ է տեղացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել օգտատեր Աննա Հարությունյանը՝ կից գրելով․

«Անհարմարության հետեւանքները․․․ Գյուղացիների ցորենից սկսած` բանջարեղենի ցոգոլները, հատապտուղների տերեւները թափել են։ Սպասենք գների բարձրացմանը, չհաշված` սովի տարին»։