ArmLur.am-ը տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ մայիսի 24-ին Ջերմուկի ճոպանուղու մոտ գտնվող «Սթեյք Հաուզ» ռեստորանում միջադեպ է եղել, որի կիզակետում է հայտնվել և, ըստ տեսանյութի, միջադեպ հրահրել Ջերմուկի գնդի հրամանատար Արման Մովսիսյանը:
ՔԿ-ից կայքին հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է, այս պահին քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ հարուցված չէ: