Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել Մարտիրոսյան


Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել Մարտիրոսյան
Հուլիս 3 16:21 2024

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ զանգերի միջոցով խաբեություն է տարածվում:

 
 

«Նոր տարափ է սկսվել։ Շատ սիրուն հայերենով զանգում են ձեր բանկի կամ էլկետրոնային դրամապանակի անունից։ Դուք հնարավոր է տեսնեք, որ ձեզ զանգում են հենց ձեր բանկից, որովհետև հեռախոսահամարները կեղծում են։ Ասում են, թե խնդրի առաջ եք կանգնած, թե ինչ-որ հանցագործներ ձեր հաշվեհամարով վարկ են ձևակերպում։ Ասում են՝ հեսա կոդ կուղարկենք, դա ասեք։ Իրականում, զանգողը հենց այդ վարկը ձևակերպողն է։ Մարդուց անհրաժեշտ ինֆորմացիան վերցնում են ու վարկը ձևակերպում»,- զգուշացրել է Մարտիրոսյանը։

 

Մեդիափորձագետը հորդորել է հիշել, որ ոչ մի բանկ կամ ֆինանսական այլ կազմակերպություն հաճախորդից գաղտնաբառ չի պահանջում։

Մանրամասները՝ տեսանյութում։