Ավտովթար՝ Երևանում․ «Երևանի սիթի»-ի դիմաց բախվել են «BMW X6»-ն ու «Nissan»-ը


Ավտովթար՝ Երևանում․ «Երևանի սիթի»-ի դիմաց բախվել են «BMW X6»-ն ու «Nissan»-ը
Հուլիս 3 11:06 2024

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար  է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում, «Երևան սիթի»-ի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 42-ամյա Զավեն Առաքելյանի վարած «BMW X6» մակնիշի և 25-ամյա Տիգրան Ղուրշուդյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Գարիկ Հանիսյանն ու պարեկ Արմենակ Գալստյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։