Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հենց նոր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, բարձրախոսներով անդադար ու անիմաստ գոռգոռացող ոստիկանների ուղեկցությամբ, Մանթաշյան-Գ.Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց։
Սրանք երբեք չեն ուղղվի…»։
Հիշեցնենք՝ Րաֆֆի Ասլանյանը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով փաստաբանն է, նա տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է։