Ռուսաստանը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստանի Լոռու մարզ, որտեղ մայիսի վերջին տեղի է ունեցել ավերիչ ջրհեղեղ։ Բեռը հասցվել է տարերային աղետից ամենից շատ տուժած Ախթալա և Քարկոպ։
Բեռը՝ սննդամթերք և անձնական հիգիենայի միջոցներ, առաքվել է Ախթալա քաղաք և Քարկոպ գյուղ։ Մեկ հավաքածուն նախատեսված է չորս հոգանոց ընտանիքի համար։ Մարդասիրական օգնությունը տարվել է տարեցներին և առողջական խնդիրներ ունեցող մարդկանց տներ, իսկ մնացածն ընդունվել են հատուկ կետերում։
Ապրանքների առաքումն իրականացնում է Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը։ Նա նաև էլեկտրագեներատոր է հասցրել Ախթալայի բժշկական կենտրոն։