«Այս պայքարի թիրախը չարին տապալելն է, մահը, դժբախտությունը վերացնելը»․ Հաջորդ հանդիպումը՝ հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը


«Այս պայքարի թիրախը չարին տապալելն է, մահը, դժբախտությունը վերացնելը»․ Հաջորդ հանդիպումը՝ հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը
Հուլիս 1 22:16 2024

Սրբազան պայքարը շարունակվում է, առաջիկա հանդիպումը նախատեսված է հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը։ Այդ մասին ասաց Բագրատ Սրբազանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ։

«Սահմանադրության օրը շատ կարևոր է մեզ համար, որովհետև մենք գտնվում ենք   հակասահմանադրական գործողություններով, մոլուցքի մեջ ապրող չարիքի ծնած իրականության մեջ։ Կարևոր է, որ Սահմանադրության օրը մենք և՛ արժևորենք, և՛ գնահատենք, և՛ մեր ուղերձը հայտնենք մեր մայր փաստաթղթի նկատմամբ։

Գնահատականները տարբեր կարող են լինել, բայց Սահմանադրությունը մեր երկրի մայր օրենքն է»,- ասաց Սրբազանը։

Նա հայտարարեց նաև՝ պայքարը շարունակվելու է՝ մինչև չարիքն արմատախիլ արվի մեր երկրից։

«Մեր պայքարը յուրաքանչյուրի համար պետք է լինի անձնական՝ օդ շնչելու պես։  Այս պայքարի թիրախը չարին տապալելն է, մահը վերացնելն է, դժբախտությունը վերացնելն է»,- ասաց Սրբազանը։

Հաջորդ հանդիպումը հուլիսի 5-ին, ժամը 19։30՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում։