Անցած գիշեր Արարատի մարզում, Արարատ-Ուրցաձոր հատվածում 2 ժամում թափվել է ողջ հուլիս ամսվա տեղումների նորմային հավասար անձրև։ Այս մասին գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Ավելի վաղ նա հայտնել էր հունիսի 29-ից Սև ծովից եկող ցիկլոնի մասին։