Դեպի Սյունիք մարզային այց կատարելու ճանապարհին Բագրատ Սրբազանին զուռնա-դհոլով դիմավորել են Սյունյաց դարպասների մոտ:
«Մեր բոլոր ցանկությունն ու մաղթանքը պայքարն է, որ այս դարպասները երբեք թշնամի չտեսնեն: Սյունիքն ինչպիսին իր նկարագրով եղել է մեր մտքի մեջ, մեր կյանքի, մեր ամբողջ պատկերի, էության մեջ, ոչ միայն այդպես մնա, այլեւ շատ ավելիմեծ զորություն ունենա: Եվ դա պայմանավորված է մեզանով, յուրաքանչյուրովդ»,-ասաց նա:
Անդրադառնալով մնդումներին, թե իր առաջնորդած շարժումը մարել է, Սրբազանն ասաց. «Ինչքան էլ մարդիկ ասեն, որ շարժումը մարում է, մարել է, իրենք գիտեն, որ ուրիշ բանի մասին է էս շարժումը, ոչ մեկի իմացածի մասին չէ, սա չարի դեմ պայքարի մասին է: Քանի դեռ բարին կա, միշտ էդ պայքարը լինելու է, որովհետեւ անարմատ է չարը:
Էդ չարը եկել, նստել է մաքուր, զուլալ աղբյուրին եւ մենք պետք է այդ չարիքը վերացնենք, չարիքի ձեռքը բռնենք: Այո, ես հանձն եմ առել դա, ձեզ հետ միասին:
Ես ուզում եմ, որ այս շարժումը յուրաքանչյուրի անձնական շարժումը լինի»: