Վթարվել է «Արզնի 2» ջրատարը


Վթարվել է «Արզնի 2» ջրատարը
Հունիս 27 19:34 2024

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի  վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 27-ին ժամը 18:30-ից մինչև հունիսի 28-ը ժամը 23:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Արղության, Ղափանցյան, Մալխասյանց փողոցների, Արաբկիր 17, 19, 21, 23, 25, 27, 41, 43, 45, 47, 49, 51, 53 փողոցների, Ազատության  7/1, 7/2, 9/1-9/5, 21-21Ա, 24-27/2 շենքերի, Գրիբոյեդովի փողոցի և 1-ին նրբանցքի, Վրացական  4-22 շենքերի և 2-րդ, 4-րդ նրբանցքների, Վահր. Փափազյան փողոցի և 2-րդ նրբանցքի, Ա.Խաչատրյան  փողոցի և 1-ին նրբանցքի, Մամիկոնյանց փողոցի և նրբանցքի, Գր.Արծրունի  10, 28, 88-92 զույգ համարի շենքերի, Ռիգայի փողոցի և 1-ին նրբանցքի, Հր.Քոչարի փողոցի, Սունդուկյան  7, 23-29 կենտ համարի շենքերի,  Վ.Վաղարշյան  15, 17-32/10 շենքերի, Կոմիտասի  1-65/2 շենքերի և 1-ին նրբանցքի, Ն.Տիգրանյան փողոցի և 1-ին փակուղու, Ն.Զարյան փողոցի և 1-ին նրբանցքի, Գուլակյան, Գյուլբենկյան, Համո Սահյան, Հ.Էմինի, Վ.Այգեկցու, Հակոբյան, Սեվքարեցի Սաքոյի, Մանուշյան, Նիկոլ Դումանի, Քեռու, Ձորափի փողոցների,  Պարոնյան 9-28/2 շենքերի ջրամատակարարումը: