Երևան համայնքը շուրջ 50 մլն դրամ կհատկացնի հեղեղումներից տուժած Ալավերդի քաղաքին


Երևան համայնքը շուրջ 50 մլն դրամ կհատկացնի հեղեղումներից տուժած Ալավերդի քաղաքին
Հունիս 25 22:06 2024

Երևան համայնքը 2024թ. բյուջեից շուրջ 50 մլն դրամ կհատկացնի հեղեղումներից տուժած Ալավերդի քաղաքին: Այսօր կայացած նիստում ավագանին միաձայն հավանություն տվեց որոշման նախագծին: 

Երևանի քաղաքապետարանից նաև տեղեկացնում են, որ «Մաքս Մեդ» ՍԲԸ-ն շուրջ 600 մլն դրամի ներդրում կանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում: Երևանի ավագանու որոշմամբ մասնավորին տրված հավատարմագրային կառավարման ժամկետը երկարաձգվեց ևս հինգ տարով: Ներդրումային ծրագիրը հնարավորություն կտա էլ ավելի հզորացնել բժշկական կենտրոնի ժամանակակից տեխնոլոգիաներն ու քաղաքացիներին մեկ վայրում մատուցել անհրաժեշտ բոլոր ծառայությունները:
 
Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարի սեպտեմբերի 10-ին: