Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին
Հունիս 25 16:35 2024
Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սարգիս ավագ քահանա Պետոյանի։
 
Իր սերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորեց աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, ինչը հնարավորություն է ընձեռնում իրենց ուխտը Սուրբ Էջմիածնում նորոգելու, ինչպես նաև հաղորդ դառնալու հայրենիքում առկա մարտահրավերներին և իրենց զորակցությունը բերելու հայ ժողովրդին այս ծանր օրերին։
Հայոց Հովվապետը պատգամեց ուխտավորներին զորանալ առ Աստված հավատքով, կրթել ու դաստիարակել իրենց զավակներին աստվածպաշտությամբ, եկեղեցասիրությամբ ու հայրենասիրությամբ։