Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Ըստ Bild- պարբերականի՝ դրա մասին հայտնել է ԳԴՀ դաշնային գլխավոր դատախազությունը։
Մայնի Ֆրանկֆուրտում այսօր երեք տղամարդ է բերման ենթարկվել։ Ուկրաինացու անունն է Ռոբերտ Ա., ռուսինը` Արման Ս., իսկ հայինը` Վարդգես Ի.: Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում:
Մասնավորապես, կասկածյալները հսկել են սրճարանը, որտեղ ժամանակ է անցկացրել իրենց թիրախ դարձած Ուկրաինայի քաղաքացին։ Երեքն կալանավորվածներն ուղարկվել են քննչական մեկուսարան։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ձերբակալված հայը Երևանում հայտնի Մոնումենտցի Վարդգեսիկն է։