«Հավաքը սկսելուց առաջ զանգել են ինձ և ասել, որ պիտի հանդիպեն ինձ հետ, հակառակ պարագայում՝ բերման կենթարկեն։ Առաջարկեցի՝ իրենք գան հավաքի մոտ, մեքենայի մեջ նստենք և խոսենք։ Եկել են իմ հետևից և մենք մեքենայով շարժվել ենք դեպի Հրազդան։ Հասել ենք մի առանձնատուն։ Մեկ ժամ հետո եկել է 2 մարդ, եղել է բավականին երկար խոսաքցություն, մինչև առավոտ»,-ասել է Պետրոսյանը 24 news-ին տված հարցազրույցում։
📌«Խոսաքցության իմաստն այն էր, որ նրանք ասում էին, որ շարժումը գնում է շատ սխալ ճանապարհով, որ ես եմ, որ այս ընթացքում ինչ-որ մի կերպ տարանջատված եմ շարժումից։ Ասել են, որ այս շարժման հետևանքով կարող է նաև մարդ մահանալ։ Առաջարկել են ինձ, որ ես վերցնեմ առաջնորդությունը շարժման ու բովանդակությունը փոխեմ։ Պատասխանել եմ, որ ի վիճակի չեմ ես շարժման բովանդակությունը փոխել։ Դուրս եմ եկել այդտեղից առավոտյան և ամսի 13-ին իմ ընկերները իմ հետևից եկել են և գնացել ենք Ծաղկաձոր։ Այդ օրը կապվել և ասել եմ, որ իմ հետ ամեն ինչ նորմալ է»։