Սուրենի հետ երեկ հանդիպել եմ, երկար խոսել ենք. Բագրատ Սրբազան


Սուրենի հետ երեկ հանդիպել եմ, երկար խոսել ենք. Բագրատ Սրբազան
Հունիս 21 16:33 2024

Շարժումը չի մարում, Սուրեն Պետրոսյանի ձևակերպումը այլ է եղել:

Այս մասին Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

«Երեկ հանդիպել եմ Սուրենին, երկար խոսել եմ հետը: Բոլորը ջղերի վրա են, զգացմունքների մեջ են, ես էլ նույնը: Մենք էլ համբերատար չենք չէ՞, միգուցե ինձնից էլ է կախված դա,  որովհետև առաջին պատասխանատուն ես եմ»,- ասաց նա:

Հարցին՝ Սուրեն Պետրոսյանը շարունակո՞ւմ է շարժման հետ լինել, Սրբազանն ասաց.

«Այդ մասին չենք էլ խոսել, կվերադառնանք կիմանանք»,- ասաց Բագրատ Սրբազանը: