ՀՀ-ում կապույտ հազի և կարմրուկի դեպքերի աճ կա քաղաքացիների որոշակի խմբի չպատվաստվելու հետևանքով


ՀՀ-ում կապույտ հազի և կարմրուկի դեպքերի աճ կա քաղաքացիների որոշակի խմբի չպատվաստվելու հետևանքով
Հունիս 21 10:55 2024

Հանրապետությունում մի շարք վարակիչ հիվանդությունների գծով համաճարակային իրավիճակը վերջին երկու շաբաթվա ընթացքում կայուն է, ընդհանուր թվում կա որոշակի նվազման միտում, սակայն մի շարք հիվանդությունների պարագայում կա նաև աճ: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կապույտ հազի դեպքերի որոշակի աճ է նկատվում․ այս հիվանդության պարբերական սրացումները դիտվում են 3-5 տարին մեկ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը՝ նշելով, որ 2023-թվականից ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ  Հայաստանում կա կապույտ հազի ցուցանիշների որոշակի ավելացում:  

Կանխատեսվում է, որ 2024-ին այս միտումները կպահպանվեն, իսկ  2025-ին՝ կնվազեն: Թվերի բարձրացումը պայմանավորված է տարիների ընթացքում մարդկանց չպատվաստվելու կամ թերի պատվաստվելու հանգամանքով:

Գրիգորյանի խոսքով՝ հիվանդության կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումներ են: Նա հորդորեց քաղաքացիներին պատվաստվել՝ նշելով, որ Հայաստանում առկա է անվտանգ և շատ արդյունավետ դեղամիջոց: 

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։