Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Վարդենիսի երկինքը այս պահին պայթում է»։
Քաղաքացիներն էլ համացանցում տեսանյութեր են հրապարակելէ տեղեկացնելով, որ Դիլիջանում նույնպես խոշոր կարկուտ է տեղացել։
Իսկ ահա Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է․
«Ամպային զանգվածները տեղաշարժվում են Վանաձորի և Դիլիջանի համայնքների ուղղությամբ, առաջիկա ժամերի ընթացքում սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ»: