Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի որոշ բնակավայրերում։
Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Այսօր կրկին խոշոր տրամաչափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Ագարակ,Գյուլագարակ, Կողես և մի շարք այլ բնակավայրերում»,- գրել է Գագիկ Սուրենյանը։