Նյու Յորքի Թրայբեք շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել. հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Associated Press գործակալությանը:
Նյու Յորքի հրշեջ ծառայության հաղորդմամբ՝ շենքը, որտեղ բռնկվել է հրդեհը, գտնվում է Առևտրի համաշխարհային կենտրոնից ոչ հեռու:
Դեպքի վայրում 170 հրշեջներ են աշխատում: Տուժածների մասին տեղեկություն դեռևս չկա:










