Սահմանազատում պետք է անենք, որ գիշերները մարդիկ հանգիստ քնեն. Փաշինյանը՝ Ներքին Հանդի բնակիչներին


Սահմանազատում պետք է անենք, որ գիշերները մարդիկ հանգիստ քնեն. Փաշինյանը՝ Ներքին Հանդի բնակիչներին
Հունիս 16 19:05 2024

Ներքին Հանդում բնակիչները ներկայացրին գյուղի հիմնական խնդիրները. բնակիչների հետ հանդիպումից հետո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակել։

Նա նշել է, որ խմելու ջրագծի կառուցումն այժմ ընթացքի մեջ է։ Տանիքների խնդիրը կլուծվի առաջիկայում։

«Շատ ուրախ ենք, շատ շնորհակալ ենք, արի ճակատդ էլ մի հատ պաչեմ»,-ասաց բնակիչներից մեկը։

«Մեր հաջորդ քայլը հետևյալն է, սահմանազատում պետք է անենք։ Այ հիմա Ոսկեպարում սենց վիճակա՝ ցանկապատը քաշած, երկրի սահմանը հստակ, անվտանգությունն ապահովված, ոչ կով կանցնի, ոչ մարդ կանցնի, գիշերները մարդիկ հանգիստ քնեն։ Նույնն էլ պետք է ստեղ անենք, լուծումն էտա ժողովուրդ»,-ասաց նա։

Իսկ թե երբ կլինի, ասաց, որ դեռ պարզ չէ։