ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազություն․ 755 մլն դրամի չափով արգելանք է դրվել պատգամավորի գույքի վրա․ Hetq.am


ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազություն․ 755 մլն դրամի չափով արգելանք է դրվել պատգամավորի գույքի վրա․ Hetq.am
Հունիս 16 16:54 2024

Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության  նյութերին ծանոթանալու համար:

 

 

Ուսումնասիրվել է Իշխան Զաքարյանի, կնոջ՝ Գայանե Սողոմոնյանի, որդու՝ Վարդան Զաքարյանի և հարսի՝ Սեդա Ադամյանի գույքը: Կազմվել է ամփոփագիր: Սակայն դատախազությունն այս փուլում չի հրապարակում, թե ինչ գույք, այդ թվում՝ դրամական միջոց բռնագանձելու պահանջ է առաջ քաշվել: Պատճառաբանությունն այն է, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո կարող է ներկայացվեն նոր ապացույցներ, և փոխվի ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքի ցանկը:

 

Նշենք, որ Իշխան Զաքարյանը պատգամավոր է ընտրվել 2021թ.՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Այնուհետև դուրս է եկել խմբակցությունից և հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր: Մինչ այդ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր էր, իսկ 2007-2017թթ. եղել է Վերահսկիչ պալատի նախագահը:

 

 

Իշխան Զաքարյանի կինը՝ Գայանե Սողոմոնյանը, երկար տարիներ (2009-2017) զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնը: Այժմ «Վարդանանք» կրթահամալիրում խորհրդական է: «Վարդանանք» կրթահամալիր ՍՊԸ-ն 2022թ. հիմնել է ինքը՝ Գայանե Սողոմոնյանը: Նա է ընկերության միակ սեփականատերը, իսկ դուստրը՝ Շուշանիկ Զաքարյանը, ընկերության տնօրենն է:

 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։