Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ)


Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ)
Հունիս 16 16:47 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի շրջանակներում այցելել է նաև գյուղ Ճակատեն՝ հանդիպել բնակիչների հետ։

 

 

«Մտածում էի, ոնց անենք, որ Ճակատեն գյուղը զարգանա, այստեղ հազարավոր տուրիստներ պետք է գան, բայց փաստն այն է, որ առանց խաղաղության հնարավոր չի լինի»,-ասել է Փաշինյանը։

 

Փաշինյանը Ճակատենի բնակիչներին ցույց տվեց Ոսկեպարում՝ սահմանին, տեղադրած փշալարերը և հավաստիացրեց, որ անհնար է այնտեղով մարդ կամ կով անցնի։

 

«Հիմա ուզում եմ ցույց տամ, թե Ոսկեպարում ինչ ենք անում, սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի։

 

Կովը սկզբուքնորեն չի հասնի, սահմանապահները կանգնած են, բայց եթե հասնի էլ՝ բացառված է, չի անցնի»,-նշեց Փաշինյանը։