Արմավիրի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը, «KamAZ» և «MAZ» մակնիշի բեռնատարները. կա 4 վիրավոր


Արմավիրի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը, «KamAZ» և «MAZ» մակնիշի բեռնատարները. կա 4 վիրավոր
Հունիս 15 19:31 2024

Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Մարգարայի խճուղի-Գրիբոյեդով գյուղի խաչմերուկում բախվել են Ալբերտ Սարգսյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավոտմեքենան, Գրիգոր Սարգսյանի վարած «MAZ» մակնիշի և Վաչագան Վարդանյանի վարած «KamAZ» մակնիշի բեռնատարները:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:  

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը: