Արցախցիները, ինչպես նաև ՀՀ ցանկացած քաղաքացի՝ իրավական և բարոյական բոլոր իրավուքներն ոնեն մասնակցելու իրենց նախընտրած շարժմանը և արտահայտելու իրենց կարծիքը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ ի պատասխան ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե արցախցիներին ակցիաններին մասնակցելու համար օգտագործում են։
«Քանի որ մենք համարում ենք, որ Արցախի քաղաքացիները հանդիսանում են նաև ՀՀ քաղաքացիներ, ունեն համապատասխան անձնագրեր, չնայած որ ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ մեզ համարել է հատուկ պաշտպանության ենթակա անձինք, այնուհանդերձ արցախցիները, ինչպես նաև ՀՀ ցանկացած քաղաքացի՝ իրավական և բարոյական բոլոր իրավուքներն ոնեն մասնակցելու իրենց նախընտրած շարժմանը և արտահայտելու իրենց կարծիքը»,-ասաց նա։










