Վաղվանից այս ավանը չի լինելու, ուզում եմ մեր այս շարժումը վերադասավորել. Սրբազան


Վաղվանից այս ավանը չի լինելու, ուզում եմ մեր այս շարժումը վերադասավորել. Սրբազան
Հունիս 13 21:37 2024

Վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի. հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Վաղվանից այս ավանը չի լինելու։ Մեր 4-օրյա գործընթացն ավարտված է»,-ասաց նա։

Ըստ Սրբազանի՝ առաջիկա երեք օրը տարբեր հանդիպումներ կունենան քաղաքական մի շարք ուժերի հետ։

«Ես ուզում եմ, որ մեր այս ամբողջ շարժումը վերադասավորել, առաջիկա ժամանակաշրջանը դարձնել ավելի ընդգրկուն և շարժումը հասցնել իր հաղթական ավարտին»,-ասաց նա։

Նա անկեղծորեն խոստովանեց. «Ես երկվություն ունեմ, պարզ ասում եմ, որևէ վայրկյան չեմ խաբելու, իմացեք, ինչ կամ՝ ձեր դիմացը կանգնած եմ՝ էությամբ, հագուստով, ինչ կամ»։