Երևանյան բակերը պետք է ծառայեն մարդկանց հանգստին ու ժամանցին։ Այս մասին գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս համատեքստում Քանաքեռ-Զեյթունում ավտոտնակներով փակված բակերը շարունակաբար փոխարինում ենք խաղահրապարակներով, ֆուտբոլի խաղադաշտերով, պուրակներով, կանաչ տարածքներով»,-գրել է նա։










