Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ժամանեց Բաղրամյան պողոտա


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ժամանեց Բաղրամյան պողոտա
Հունիս 13 01:53 2024

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ժամանեց Բաղրամյան պողոտա: Այս մասին հայտնում են Սրբազան պայքար տելեգրամյան ալիքում: Նշենք, որ Բագրատ Սրբազանը հայտնել էր, որ  գնում է հիվանդանոց` վիրավորում  ստացած քաղաքացիներին  հանդիպելու:

 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ իրավիճակը լարվել է, բախումներ են սկսվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ:

 

 

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ ոստիկանների ուղղությամբ ապակյա շշեր են նետվել, ինչի հետևանքով նրանց շրջանում կան տուժածներ: