Շինարարներում հնչած կրակոցների հետևանքով մահացել է քրեական հեղինակություն «Ֆազը»


Շինարարներում հնչած կրակոցների հետևանքով մահացել է քրեական հեղինակություն «Ֆազը»
Հունիս 12 00:26 2024

րևանում հնչած կրակոցների հետևանքով մահացել է քրեական հեղինակություն «Ֆազը»՝ Սերգեյ Գրիգորյանը, հաղորդում է Shamshyan.com-ը:

 

Դեպքի վայրում հայտնաբերվել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, առջևի դիմապակու և կողային հատվածներում կրակոցի բազմաթիվ հետքերով և մեջը արնանման հետքեր։ Նշված «Toyota»-ն բախվել է նաև «Opel» մակնիշի ավտոմեքենայի, Opel»-ն էլ բախվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի, «Toyota»-ն էլ բախվել է մեկ 1 այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենային։

 

 

«Մինչ դեպքի վայրում իրավապահները աշխատում էին, հիվանդանոցից ահազանգ ստացվում, վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

 

Մահացածը Չերեմուշկայում հայտնի քրեական հեղինակություն «Ֆազն» է»,- գրել է կայքը: