ԱԺ աշխատակիներին թույլ չեն տալիս շենքի տարածք մուտք գործել. Ազգային ժողովի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել (թարմացված)


ԱԺ աշխատակիներին թույլ չեն տալիս շենքի տարածք մուտք գործել. Ազգային ժողովի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել (թարմացված)
Սեպտեմբեր 2 11:15 2017

Սեպտեմբերի 2-ին, ժամը 06:56-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված:
Այդ մասին տեղեկացնում է ԱԻՆ  նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը:

ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապի և լրատվության վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ ԱԺ-ում ահազանգի հետ կապված այս պահին տարվում են համապատասխան աշխատանքներ:

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն ի պատասխան հարցի, թե խորհրդարանի շենքում կան աշխատակազմի ներկայացուցիչներ կամ պատգամավորներ, նշեց, որ շենքում կան ԱԺ ղեկավար կազմից մի քանի հոգի, իսկ մնացածին էլ թույլ չի տրվում մուտք գործել ԱԺ շենք:

Հարցին, թե հատկապես ԱԺ շենքի որ հատվածում են փնտրում ռումբը՝ այգում, աշխատասենյակներում, դահլիճում, Արսեն Բաբայանը պատասխանեց. «ԱԺ տարածքում»: