Վանաձոր-Ալավերդի ճանապարհին քարաթափում է տեղի է ունեցել. ճանապարհը երկկողմանի փակ է


Վանաձոր-Ալավերդի ճանապարհին քարաթափում է տեղի է ունեցել. ճանապարհը երկկողմանի փակ է
Հունիս 10 20:27 2024

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյանի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Քոբայրի վանքի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը փակվել է:

Shamshyan-ը հայտնում է, որ հողազանգվածը թափվել և լցվել է նաև երկաթգծի վրա:

Այս պահին իրականացվում են մաքրման աշխատանքներ՝ միանգամից մի քանի հատվածներում, քանի որ քարաթափումն ու փլուզումները տարբեր հատվածներում են եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ քարաթափման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:  

ՊԾ Լոռու մարզի գումարտակի հրամանատար Ա. Բեժանյանի կարգադրությամբ նշված հատվածում պարեկները անցել են ուժեղացված ծառայության: