ԱԺ խորհուրդը կմերժի ընդդիմադիրների՝ կառավարությանը անվստահություն հայտնելու ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությունը։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ ընդդիմությունը կառավարության հրաժարականի պահանջով ԱԺ նիստ հրավիրելու դիմում է ներկայացրել, ի՞նչ են անելու։
«Իհարկե խորհուրդը կմերժի մեկ պատճառ չկա չմերժելու։ Ինչո՞ւ պիտի չմերժենք, կարո՞ղ եք մեկ պատճառ ասել, որովհետև տարին մեկ իրենք մարդ պետք է փոխեն գան նույն բանն ասե՞ն»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ նրանք ասում են՝ կառավարության ծրագիրը տապալել եք, արցախահայերի խնդիրն են նշում, նա պատասխանեց․ «Կառավարության ծրագիր տապալելն իրենց չի վերաբերում։ Արցախահայության հետ կապված էլ տեսել ենք էդ արցախահայ պատգամավորներին, իսկ արցախահայերին մենք այնքան ենք օգնել և էդ, որ հանձնեցին Արցախը, թե երբ Արցախը 2 օրվա մեջ 100 հազար հայ եկավ։ Մենք՝ մեր կառավարությունը էնքան բան ենք արել ու անում»։
Սիմոնյանը հավելեց, որ նրանք կարող են իրենց բոլոր մահկանացու մեղքերի մեջ մեղադրեն, ինչը որ արել են։
«Հասկանո՞ւմ եք՝ այս խոսակցությունը մենք ունեցել ենք 2 տարի առաջ, երեք տարի առաջ։ Ոչ մի բան չի փոխվել, բացի նրանից, որ իրենք առաջին դերակատարներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին են փոխել, առաջին պլան չեն բերում։ Ղարաբաղի դրոշները բերել են այստեղ դրել, մի հատ իրենց միտինգների ժամանակ Արցախի դրոշ չեն պահում»,- նշեց նա։
Լրագրողների հակադարձմանը, որ կա, և որ իրենք են Արցախի էջը փակել հիմա ինչո՞ւմն է խնդիրը, նա ասաց․ «Էդ մե՞նք ենք Արցախի հարցը փակել, Սեյրան Օհանյանը և մնացածը, որ Արայիկ Հարությունյանը հեռացել էր, ասում էին՝ նույնը մաղթում ենք ՀՀ-ին։ Իրենք գնացին երեք օրվա մեջ այնպես արեցին, որ Արցախի Հանրապետությունը վերանա»։