Շարժումը դինամիկ թափ հավաքելու պրոցեսում է և դեռ չի հասել իր պիկին․ Վահե Հովհաննիսյան


Շարժումը դինամիկ թափ հավաքելու պրոցեսում է և դեռ չի հասել իր պիկին․ Վահե Հովհաննիսյան
Հունիս 10 15:05 2024

Համբերություն է  պետք, որ շարժումն ունենա հաջողություն․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Ստրատեգիական համբերությունը շատ կարևոր է, եթե մենք ունենանք համբերություն, հաջողություն ունենալու ենք։ Հայաստանում ստեղծվել է լուրջ ճգնաժամ, ստեղծվել է լուրջ ներհանրային, տոքսիկ մթնոլորտ և ստեղծվել է լուրջ լարվածություն մեր սահմաններին և այս ճգնաժամը պետք է հաղթահարվի։ Ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհը նոր իշխանությունն է։ Նոր սոլիդ իշխանություն, որը կփորձի խաղաղություն բերել երկրի ներսում և սահմաններին»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Շարժումն ընթանում է բավականին գրագետ։ «Ես կարծում եմ՝ Շարժումը դինամիկ թափ հավաքելու պրոցեսում է և դեռ չի հասել իր պիկին, ունի կոնսոլիդացիոն մեծ ռեսուրս, նոր սոցիալական շերտեր են միանալու»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է իշխանությանը, Հովհաննիսյանը նշեց, որ այս Շարժումը նրանց համար լավ շանս է՝ սահուն, անցնցում, խաղաղ, բանակցային ճանապարհով իշխանության հանձնման համար։ «Այս երկրին ո՛չ ցնցում է պետք, ո՛չ արյուն, ո՛չ նոր լարվածության փուլեր են պետք։ Եթե նրանց հաշվարկը շարժումը ինչ-որ պահից մարելն է, բա դրանից հետո ի՞նչ է լինելու, դրանից հետո լինելու է ռադիկալիզացիա»,- ասաց նա։

Ըստ նրաև Շարժման նկատմամբ նաև բավականին դրական արտաքին ֆոն կա։