Կոչ եմ անում բոլոր մեր հայրենակիցներին հավաքվեն այստեղ՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում և իրականացնեն իրենց քաղաքացիական պարտավորությունը: Այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը Դեմիրճյան փողոցի մոտ, որտեղ նրան եւ բազմահազար քաղաքացիներին ոստիկանները չեն թողնում առաջ շարժվել:
Բագրատ Սրբազանը նաեւ ասաց, որ իրենք ոչ մի տեղ չեն գնալու: Նշենք, որ մի պահ իրավիճակը լարվել էր Դեմիրճյան փողոցում, ոստիկանապետի եւ Բագրատ Սրբազանի միջեւ սուր լեզվակռիվ տեղի ունեցավ: