Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը հայտարարեց երթի մեկնարկի մասին:
Երթը կընթանա Ամիրյան-Մաշտոց-Բաղրամյան փողոցներով։
Մնացած անելիքների մասին Բագրատ Սրբազանը նշեց, որ կհայտարարի քիչ ավելի ուշ։
Այս պահին քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա: