Հանրահավաքը մեկնարկեց. Հանրապետության հրապարակում մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակվել


Հանրահավաքը մեկնարկեց. Հանրապետության հրապարակում մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակվել
Հունիս 9 19:28 2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները քաղաքի տարբեր անկյուններից երթով հասան Հանրապետության հրապարակ, որտեղ քիչ առաջ աղոթքով մեկնարկեց մեծ հանրահավաքը։

Հանրապետության Հրապարակում Հանրահավաքը մեկնարկեց Աղոթքով:

Նշենք, որ Հանրապետության հրապարակում մեծաքանակ ոստիկանական ուժեր են կուտակվել։

Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ասել էր, որ հունիսի 9–ին Երևանում հրավիրում է մեծ հանրահավաքի, որտեղ բազմաթիվ հարցերի պատասխաններ կհնչեն։