Հանուն Հայրենիքի Շարժման անդամները շաբաթ օրը կմեկնեն Վանաձոր։ Այդ մասին հայտնեց Բագրատ Սրբազանը։
Նա տեղեկացրեց, որ վաղը երեկոյան էլ այցելելու վայր ունեն, բայց այդ մասին նախընտրեց հիմա մանրամասներ չհայտնել։ Միայն ասաց․ «Երեկոյան 19։00-ին կհավաքնենք Սուրբ Աննա Եկեղեցու բակում ու կգնանք։ Գնալու ենք տեսնենք՝ ո՞ւր է անորսալի Ջոն»։
Վաղը Բագրատ Սրբազանը նաև հարցազրույցներ է տալու միջազգային մամուլին։
«Առաջիկա օրերին ծրագրում ենք բարձրանալ Եռաբլուր, իսկ վաղը ես մեծ հարցազրույցներ ունեմ միջազգային մամուլի հետ»,- պայքարի շրջանակում հետագա անելիքները ներկայացնելով՝ ասաց Բագատ Սրբազանը։
Հիշեցնենք նաև, որ կիրակի օրը՝ հունիսի 9-ին, ժամը 18:30-ին Հանրապետության հրապարակում կլինի առանցքային Հանրահավաք։ Ինչպես ավելի վաղ ասել է Բագրատ Սրբազանը, դրան հաջորդող բոլոր քայլերը միտված են լինելու հաղթանակն ամրագրելուն։










