Հունիսի 9-ին կներկայացնենք շարժման ամբողջ նպատակը, քայլերը․ նպատակը մնում է նույնը՝ այս իշխանության հեռացումը․ Բագրատ Սրբազան


Հունիսի 9-ին կներկայացնենք շարժման ամբողջ նպատակը, քայլերը․ նպատակը մնում է նույնը՝ այս իշխանության հեռացումը․ Բագրատ Սրբազան
Հունիս 6 20:21 2024

Հունիսի 9-ին կներկայացնենքշարժման ամբողջ նպատակը, քայլերը․ նպատակը մնում է նույնը՝ այս իշխանության հեռացումը:

Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը:

Նա նշեց, որ անցումային կառավարության կազմը դեռ չեն ներկայացնի, քանի որ այն դեռ կազմավորվում է:

«Նախորդ օրը ներկայացրեցի, թե ինչ է տեղի ունենում, մարդիկ շեղվում են և սկսում են կազմի անդամներին քննադատել։ Մեր ծրագիրը նույնն է մնում՝ այս իշխանության հեռացումը»,-ասաց նա: