Փաշինյանը ՔՊ նիստ է գումարել


Փաշինյանը ՔՊ նիստ է գումարել
Հունիս 4 22:19 2024
Հունիսի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ 
 
Գյումրու Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Կարեն Սարուխանյանի թեկնածությունը։
 
Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։
Վարչության որոշմամբ Ապարան-Ծաղկահովիտ Տարածքային կազմակերպության փոխարեն Ապարանում և Ծաղկահովիտում կհիմնվեն առանձին Տարածքային կազմակերպություններ։
 
Նշանակվել է Արաբկիրի Տարածքային կազմակերպության խորհրդի ընտրությունների օրը։