«Mercedes» մակնիշի ավտոմեքենայի և մոտոցիկլի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում, Թբիլիսյան խճուղում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։










