Հունիսի 9–ին` ժամը 18։30–ին, մեծ հանրահավաք ենք անելու Հանրապետության հրապարակում. Բագրատ սրբազան


Հունիսի 9–ին` ժամը 18։30–ին, մեծ հանրահավաք ենք անելու Հանրապետության հրապարակում. Բագրատ սրբազան
Հունիս 4 20:23 2024

Հունիսի 9–ին` ժամը 18։30–ին, մեծ հանրահավաք ենք անելու Հանրապետության հրապարակում: Այս մասին այսօր` հունիսի 4-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Շատ կարեւոր հանգրվանային, հենման կետ ունեցող հանրահավաքն է, ինչպես ասել եմ նաեւ այս ընթացքում մեր ծրագրի ամբողջացմանը հասնելու համար: Այնտեղ կներկայացնեմ, թե առաջիկա օրերն ինչ ենք անելու»,-ասաց նա: