Սերժ Սարգսյանը Չիլինգարովի մահվան առիթով ծաղկեպսակ է ուղարկել Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճար


Սերժ Սարգսյանը Չիլինգարովի մահվան առիթով ծաղկեպսակ է ուղարկել Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճար
Հունիս 4 18:08 2024

24News-ի թղթակիցը Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարում, որտեղ ընթանում է ԽՍՀՄ հերոս, ականավոր բևեռախույզ-գիտնական, ՌԴ պետդումայի փոխնախագահ, պատգամավոր Արթուր Չիլինգարովի հոգեհանգստի արարողությունը, նկարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղարկած ծաղկեպսակը։

Հիշեցնենք, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովը մահացել է սույն թվականի հունիսի 1-ին Մոսկվայում, նրա հուղարկավորությունը կիրականացվի Նովոդևիչյան գերեզմանատանը։

Հավելենք նաև՝ Արթուր Չիլինգարովն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում որպես միակ բևեռախույզը, որ 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի երկու բևեռներում։